ԿարևորՄիջազգային

Անկարան Վաշինգտոնին եւ Մոսկվային զգուշացնում է՝ հեռու մնալ քրդերից

Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ- ին եւ Ռուսաստանին նախազգուշացրել են «Իսլամական պետության» դեմ Սիրիայում պայքարող քրդական ինքնապաշտպանական ուժերին ռազմական օգնություն տրամադրելուց, հայտնում է Բի Բի Սի- ն։

Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ զենքը կարող է հայտնվել Քրդական աշխատավորական կուսակցության մարտիկների ձեռքում, որոնք այն կօգտագործեն Թուրքիայի դեմ։ Նրա խոսքով՝ Անկարայում շաբաթ օրը տեղի ունեցած եւ 97 մարդու կյանք խլած ահաբեկչությունը կարող է իրականացրած լինել ինչպես ԻՊ- ն, այնպես էլ ՔԱԿ- ը։

Դավութօղլուն ասել է, թե թուրքական հետախուզությունը տեղեկություն ունի, որ ՔԱԿ- ը եւ «Ժողովրդի ազատագրության հեղափոխական ճակատ» ծայրահեղ աջ խմբավորումը Հյուսիսային Իրաքում մահապարտներ են պատրաստում։

Երկուշաբթի ամերիկացի զինվորականները հայտարարել են, որ Սիրիայի հյուսիսում՝ հիմնականում քրդերով բնակեցված տարածքներում, օդից զինամթերք են նետսել ԻՊ դեմ պայքարող ապստամների համար։

Հայտնի է նաեւ, որ հոկտեմբերի սկզբին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը եւ սիրիական քրդերի առաջնորդը Փարիզում բանակցություններ են անցկացրել։

Back to top button