Հայաստանում է թուրք գրող Քեմալ Յալչընը


Հայաստանում է թուրք գրող Քեմալ Յալչընը: Հոկտեմբերի 14-ից 17-ը Նյու Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախումբը Հայաստանում առաջին անգամ կներկայացնի Յալչընի «Հոգիս ձեզմով կը խայտայ» համանուն գրքի վրա բեմադրված փաստագրական դրաման: Ներկայացումները տեղի կունենան հոկտեմբերի 14-ին և 15-ին Գյումրիում ու Վանաձորում, իսկ 17-ին Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնում: Ներկայացումը այս տարվա հունիսին ներկայացվել է Նյու Յորքում:
Հայկական հարցով մոտ 25 տարի հետաքրքրվող Քեմալ Յալչընը Հայաստանում է: Առաջին անգամ մեր երկրում գտնվող թուրք գրողը Հայաստան իր այցելությունը համեմատեց երկու եղբայրների երկար դադարից հետո հանդիպման հետ:
«Բարև, իմ սիրելի՛ քույրեր ու եղբայրներ: Շատ երջանիկ եմ ինձ զգում Հայաստանում: Հայաստանի մասին որևէ պատկերացում չունեի, շատ շքեղ երկիր ունեք»:
Թուրքիայում մանկավարժության տարիներին թերթում տպագրած «Ժողովրդի ուղին» հոդվածում հակակառավարական մտքերի համար գրողը քարկոծվել է և 1981 գաղթել Գերմանիա: Թուրքիայում ուսանած տարիներին երբևէ հայկական հարցի մասին որևէ տեղեկություն չի լսել: Նրա խոսքով՝ թուրքական դասագրքերում միայն հակահայ մտքեր էին գրված: Հայ ժողովրդի պատմությանը ծանոթացել է 1990 թվականին Գերմանիայում իրեն թուրքերեն սովորեցնող հայուհուց: Հայ-թուրքական խնդրի մասին գրողն արդեն 5000 էջ հրատարակել է: Դրանք հայ ժողովրդի կրած տառապանքների մի կաթիլն են ծովում, ասում է: Հայերի ցավն իմն է և դա է պատճառը, որ հեղինակածս գիրքն անվանել եմ «Սիրտս ձեզմով կը խայտայ», ասում է Քեմալ Յալչընը:
Գերմանիայի հայոց առաջնորդ Գարեգին սրբազան Բեքչյանն է գիրքը թարգմանել թուրքերենից արևմտահայերեն իսկ դրանից հետո թուրքերենից արևելահայերն է թարգմանել Լարիսա Գևորգյանը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է Հայաստանում:
«Աշխարհի շատ երկրներում եմ գտնվել և այնտեղ ընթերցել իմ իսկ հեղինակած գիրքը, սակայն միայն Հայաստանում է, որ սիրտս թրթրռում է»:
Արևմտյան Հայաստանի հայաթափ գյուղերում հայկականությունը ծածուկ պահող հայերի դաժան կյանքը ներկայացնող.«Հոգիս ձեզմով կը խայտայ» գրքի հիման վրա էլ այս տարի հունիսին Նյու Յորքում ներկայացվել է թատերգության բեմելը: Դահլիճում ներկա շատ ազգերի ներկայացուցիչների հուզել է հայ ժողովրդի պատմությունը, ասում է ներկայացման բեմադրիչ Կարինե Քոչարյանը:
«Քեմալ Յալչընի գիրքը նրանով է հետաքրքիր, որ դոկումնետալ է և երկրորդը չափազանց զգացական և ոչ մի խոսք չի փոխվել»:
Հոկտեմբերի 14-ից 17-ն էլ ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ Նյու Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախումբը Հայաստանում առաջին անգամ կներկայացնի փաստագրական դրաման:
«Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում այս ներկայացումը ցուցադրելը: Սրտի մեծ թրթիռով եմ սպասում արձագանքներին»:
Դերասան Արթուր Կարապետյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց թուրք գրողին նման համարձակ քայլի համար.
«Ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի: Ու եթե 100 տարի էր պահանջվում, որ ոճրագործություն գործած ազգի մտավորականը ներողություն խնդրեր, ապա այդքան ժամանակ էր պետք: Ու եթե կա այդ ներողությունը, ապա պետք է հույս ունենալ, որ բանակցությունների սեղանի շուրջ նստելիս լուծումներ կգտնվեն»։
2016 թվականին այս ներկայացումը նախատեսում են ցուցադրել Թուրքիայում: Գողի ցանկությունը մեկն է, որ այս թատերգությունը նպաստի հայ եւ թուրք ժողովուրդների բարեկամությանը։