Միջազգային

Իրանի խորհրդարանը հավանության է արժանացրել միջուկային գործարքը

Իրանի խորհրդարանը ընդունել է միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային միջնորդների «վեցյակի» հետ համաձայնագրի իրագործման մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:Թեհրանը նաև հակազդման միջոցներ է նախատեսում՝  հակառակ կողմից համաձայնագրի դրույթները խախտելու դեպքերի համար: Համաձայնագիրն ընդունվել է 161 կողմ, 59 դեմ եւ 13 ձեռնպահ ձայներով, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Իռնա իրանական գործակալությանը:

Հիշեցնենք, որ Իրանը և «վեցյակը» հուլիսի 14-ին ձեռք են բերել պատմական համաձայնագիր իրանական միջուկային խնդրի կարգավորման վերաբերյալ: Կողմերն ընդունել են գործողությունների համատեղ բազմակողմանի ծրագիր, որի իրագործումը լիովին կհանի Իրանի նկատմամբ ավելի վաղ ՄԱԿ ԱԽ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից սահմանված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները:

Back to top button