Մշակույթ
Թբիլիսիում բացվում է Արա Գյուլերի ցուցահանդեսը


Թբիլիսիիում հոկտեմբերի 16-ին կբացվի պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահադեսը, որը կազմակերպում են Վրաստանի Ազգային թանգարանն ու Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը:
«Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսը կրող Գյուլերի գործերն այսօր զարդարում են աշխարհի բազմաթիվ թանգարաններ, մասնավոր եւ ազգային հավաքածուներ:
Նա լուսանկարել է այնպիսի աշխարհառչակ մեծերի, ինչպիսին են Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Ուինսթոն Չերչիլը, Բերնարդ Ռասսելը, Ինդիրա Գանդին, Սերգեյ Փարաջանովը և ուրիշներ:
Նա իր տեսախցիկով ֆիքսել է գրեթե ամեն ինչ այն քաղաքում, որտեղ մեծացել է: Այդ պատճառով նրան հաճախ անվանում են «Ստամբուլի աչք»:
Գյուլերի աշխատանքները Թբիլիսիի ազգային պատկերասրահահում կներկայացվեն մինչև հոկտեմբերի 31-ը: