«Եվրատեսիլ»- ում Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը


Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության «Մասնագիտությունը` լրագրող» ծրագրի շրջանակներում հայտնի դարձավ, որ եվրոպական երաժշտական ամենահայտնի շոուին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը:
«Եվրատեսիլ»-ի այս տարվա պատվիրակի գլխավոր ցանկությունը եվրոպական բեմում հայկական ջերմությունը եւ եվրոպական շունչը համատեղ ներկայացնելն է: «Անչափ ուրախ եմ եւ շնորհակալ Հանրային հեռուստաընկերությանը, ում կողմից ընտրվել եմ ներկայացնելու իմ հայրենիքն այս տարի Եվրատեսիլին: Յուրաքանչյուրիդ ամեն խոսքն ու կարծիքը ինձ անչափ ոգեւորում եւ ուժ է տալիս: Հուսով եմ կլինեք կողքիս այս պատասխանատու եւ կարեւոր ճանապարհին»,- ասել է Իվետա Մուկուչյանը:
Զուգահեռաբար Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է երգահանների մրցույթ եւ սպասում աշխարհի բոլոր ծայրերից յուրատիպ եւ հետաքրքիր աշխատանքների: Երգերն անհրաժեշտ է մինչեւ նոյեմբերի 13-ը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Առաջին ալիքի պաշտոնական www.1tv.am եւ www. eurovision.am կայքերում: