Միջազգային

Դամասկոսում Ռուսաստանի դեսպանությունը հրթիռակոծվել է

Դամասկոսում Ռուսաստանի դեսպանությունը ենթարկվել է հրթիռակոծության դիվանագիտական առաքելության շենքի մոտ ընթացող հանրահավաքի ժամանակ՝ որի մասնակիցները իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայում Մոսկվայի գործողություններին: Ասոշեյթեդ պրեսս գործակալությունը հայտնում է, որ դեսպանատան մոտ ընկկել է երկու արկ:

Շենքին հացվել է նյութական վնաս, տուժածներ չկան: Ռուսաստանի դեսպանության տվյալներով կրակել են Ջոբար շրջանից, որը գտնվում է սիրիացի ապստամբների վերահսկողության տակ: Ռուսաստանի դեսպանությունը սիրիական մայրաքաղաքում ավելի վաղ նույնպես հրթիռակոծվել է:

Back to top button