Միջազգային

Անկարայում խոշոր ահաբեկչության վայրում կասկածելի պայուսակ են հայտնաբերել

Անկարայի երկաթուղային կայարանում, որտեղ սեպտեմբերի 10-ին խոշոր ահաբեկչություն էր իրականացվել, այսօր առավորտայն հայտնաբեվել է կասկածելի պայուսակ: Դեպքի վայր ժամանած մասնագետները այն պայթեցրել են կառավարվող պայթուցիկով:Պարզվել է, որ պայուսակում ոչ թե պայթուցիկ է եղել, այլ սննդամթերք:

ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ այսօր ավելի վաղ դեպքի վայրում եղել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Ի հարգանք  զոհվածների՝  նա ահաբեկչության վայր է բերել մեխակներ:

Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ քննարկվում են մի քանի վարկածներ, սակայն Անկարան որպես հոկտեմբերի 10-ի ահաբեկչության հիմնական կասկածկալ դիտարկում է «Իսլամական պետությանը»։

Back to top button