«Այո» թե «Ոչ». Սահմանադրական հանրաքվեի շուրջ «Ռադիոլուրի» հարցախույզը


Դեկտեմբերի 6 –ին տեղի կունենա Սահմանադարական բարեփոխումների հանրաքվե: Այդ օրը պետք է «Այո» կամ «Ոչ» պետք է ասենք բարեփոխված տարբերակին: «Ռադիոլուրը» փոքրիկ հարացախույզ է անցկացրել:
Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ քվերակեց Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը: Պատմական էքսկուրս կատարելով հիշեցենք, որ Հայաստանում Սահմանադրությունը հանրաքվեով ընդունվել է 1995-ի ամռանը: Նախքան Սահմանադրության ընդունումը՝ 1991-1995 թթ., Հայաստանը առաջնորդվում էր 1990-ի օգոստոսին ընդունված Անկախության հռչակագրով և Գերագույն խորհրդի կողմից ընդունվող օրենքներով:
2001-ի հունվարին, երբ Հայաստանը անդամակցեց Եվրոպայի խորհրդին, ստանձնեց բազմաթիվ պարտավորություններ, որոնք սահմանադրկան փոփոխությունների անհրաժեշտություն առաջացրեցին: 2005-ին երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք Սահմանադրության որոշակի դրույթներ փոփոխության ենթարկեվեցին, որից հետո այն դրվեց հանրաքվեի:
Նախագահ Սերժ Սարգսյանը 2013-ի սեպտեմբերի 4-ին՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո հայտարեց սահմանադրական փոփոխությունների մեկնարկի մասին և ստեղծվեց նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: Մեղմ ասած սահմանդրական բարեփոխումները մեր երկրում դարձել են ավանդույթ: Եթե կառավարման համակարգում,տնտեսության որոշակի ճյուղերում, կամ էլ քաղաքական դաշտում ինչ –ինչ հարցեր են առաջ գալիս, ապա ասում են, որ գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս զարգանալու, ավելի ժողովրդավար երկիր դառնալու համար:
Հետևաբար, պետք է սահմանադրությունը փոխվի: Այսօր էլ իշխանությունները սահմանադրությունը փոփոխության ենթարկելու համար թիվ մեկ փաստը նշում են, որ սահմանադրության փոփոխություններից հետո մեր երկիրը կդառնա ավելի ժողովրդավար, մարդակենտրոն: Սակայն ընդդիմությունը պնդում է, որ սահմանադրական փոփոխություններով իշխանությունները պարզապես վերարտադրվելու խնդիր են լուծում:
Ու մինչ քաղաքական գործիչները ընդդիմադիր և իշխանամետ ճամբարներում հանդես են գալիս տարաբնույթ մեկնաբանություններով, «Ոչ» ու «Այո» ճակատներ կազմելով՝ հասարակությունը այնքան էլ տեղեկացված չէ այս ամբողջ գործընթացներից: Ոմանք էլ պարազապես անտարբեր են ու ասում են, որ Սահմանադրության փոփոխությունը չէ, որ նպաստելու է երկրի զարգացմանը: