Ֆրանկոֆոնիայի երեւանյան համաժողովում ընդունվեց նաեւ Ցեղասպանության կանխարգելման բանաձեւը


Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի արդյունքում ընդունված հինգ բանաձևերից երեքը Հայաստանն էր նախաձեռնել, այդ թվում նաեւ ցեղասպանությունների կանխարգելմանը վերաբերողը, այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ համատեղ ասուլիսում։
«Սա լավ առիթ էր ևս մեկ անգամ վերահաստատելու Հայաստանի հանձնառությունը՝ ի պաշտպանություն Ֆրանկոֆոնիայի արժեքների, Ֆրանկոֆոնիայի նպատակների։ Երևանում Ֆրանկոֆոնիայի համաժողովի անցկացումը պարտավորեցնում է մեզ՝ Ֆրանկոֆոն ընտանիքի բոլոր անդամների հետ, նաև բլխավոր քարտուղարի, քարտուղարության աջակցությամբ հավելյալ ջանքեր գործադրել այդ նպատակների իրականացման համար»,- հայտարարել է նախարար Նալբանդյանը
Նա միաժամանակ Միկայել Ժանին փոխանցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության ոսկե մեդալը։