ՄիջազգայինՏնտեսական

Տնտեսագիտության նոբելյան մրցանակը հանձնվեց աղքատության դեմ պայքարող Էնգուս Դիթոնին

Նոբելյան կոմիտեն այսօր հայտարարել է Տնտեսագիտության գծով մրցանակակրի անունը։ Շվեդական թագավորական ակադեմիայի կողմից 1968 թ հիմնված մրցանակն այս տարի հանձնվել է անգլո- ամերիկյան տնտեսագետ Էնգուս Դիթոնին ամերիկյան Փրինստոնի համալսարանից։ Նա ամենահեղինակավոր այս մրցանակին արժանացել է «սպառման, աղքատության եւ բարեկեցության վերլուծության համար»։

Իր աշխատանքներում Դիթոնը վերլուծում է սպառողների վարքի մոդելները, աղքատության հարցերը եւ միկրոմակարդակում բնակչության բարեկեցությունը։

Նոբելյան կոմիտեն կարծում է, որ Դիթոնի հետազոտությունները մեծ ներդրում են ունեցել որոշակի սպառողների կողմից տարբեր ապրանքների ընտրության սկզբունքը հասկանալու համար, որը կարեւոր է տնտեսական քաղաքականության մշակման, բնակչության բարեկեցության բարելավման եւ աղքատության ծավալների կրճատման համար։

Back to top button