Հասարակություն

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միության 15-ամյակի կապակցությամբ եւ նշել, որ աս տարիներին ՌՀՄ-ն դարձել է հեղինակավոր հասարակական կազմակերպություն։

«Դուք ծանրակշիռ ավանդ եք ներդնում մեր երկրում ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման գործում, պահանջված աշխատանք եք կատարում մշակույթի, լուսավորության եւ կրթության ոլորտում հասարակության համար կարեւոր նախաձեռնությունների եւ նախագծերի իրականացման համար։ Նպաստում եք Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ավանդական  բարեկամական  հարաբերությունների ամրապնդմանը»,- ասված է Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում։

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի հայերի միությունը դարձել է մի  կազմակերպություն, որը ներկայացնում է աշխարհի ամենամեծաքանակ հայկական սփյուռքը՝ մոտ 3 մլն մարդ։

Պուտինը նաեւ վստահություն է հայտնել, որ միությունը հետագայում նույնպես ակտիվորեն կմասնակցի պետական եւ հասարակական կյանքին եւ իր ներդրումը կունենա Ռուսաստանի զարգացման ու միջազգային հեղինակության բարձրացման գործում։ Պուտինը Ռուսաստանի հայերի միությանը մաղթել է բարօրություն եւ ամենայն բարիք։

Back to top button