ՀասարակությունՏեսանյութեր

Պրահայի Սուրբ Հոգի կաթոլիկ եկեղեցին փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցուն

Պրահայի Սուրբ  Հոգի կաթոլիկ եկեղեցին կիրակի օրը փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին՝ անժամկետ օգտագործման համար, հայտնում է Պրահայում հրապարակվող «Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը։

«Պատմական այս իրադարձությանը ներկա էր Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Դոմինիկ Դուկան, ում շնորհիվ էլ իրականություն դարձավ չեխահայերի ցանկությունը։ Վերջին տարիների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի եւ կարդինալ Դուկայի միջեւ հաստատված ջերմ  հարաբերությունները նպաստեցին   բանակացությունների ավարտին եւ տվեցին իրենց դրական արդյունքը»,- գրում է «Օրերը»։

14-րդ դարում կառուցված Սուրբ Հոգի եկեղեցու փոխանցման արարողությունը սկսվել էժամերգությամբ,գոհաբանական աղոթքով, որին մասնակցել են Հայր Բարսեղը,Կենտրոնական Եվրոպայում հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը  եւ Հայկ սարկավագ Ութիջյանը։

«Օրերը» շեշտում է, որ հայերը Պրահայում երբեւէ եկեղեցի չեն ունեցել, բայց վերջին 10 տարիներին բոլոր եկեղեցական արարողությունները կատարվում էին հայ հավատացյալ համայնքին տրամադրվող  Պրահայի կաթոլիկ Սուրբ Յիլիի եկեղեցում։

Surb Hogi01 Surb Hogi02 Surb Hogi03 Surb Hogi04

Կարդացեք նաև
Close
Back to top button