Հասարակություն

Ուսման վարձի փոխհատուցումը երաշխավորվում է

sonahakobyan
Հայաստանի երիտասարդական հիմնադրամում 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողներին հանձնվել են 2015-2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր: Այս ծրագիրը հիմնադրամը սկսել է դեռևս նախորդ ուսումնական տարվանից, հավաստագրերի հանձնմանն ասել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը: 2014-15 ուսումնական տարում Հայաստանի երկտասարդական հիմնադրամի կողմից արդեն իսկ փոխհատուցվել է 2 և ավելի երեխա ունեցող 20 ուսանող-ծնողների ուսման վարձը:

 

 

Ընդամենը մի քանի օր առաջ Տավուշի, Վայոց ձորի, Արարատի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ 33 համայնքների 176 ուսանողներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացան 2015-2016 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում: Այսօր էլ ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր ստացան 2 և ավելի երեխա ունեցող 15 ուսանող-ծնողներ: Նրանք բոլորը պետական, ոչ պետական և միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի ուսանողներ են: Նպատակը մեկն է. 2 և ավելի երեխաներ ուսանողները ուսումնառության տարիներին ֆինանասական խնդիրներ չպետք է ունենան, հավաստագրերի հանձնմանը նշեց  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:

Այս ուսանողներն ընդամենը պետք է համապատասխան փաստաթղթերով հաստատեն, որ ուսանող են և ունեն երեխաներ:

Աստղիկ Ավետիսյանը ընդամենը մեկ ամիս առաջ է ծնող դարձել և միանգամից 2 երեխաների: Նա սովորում է Գավառի պետական համալսարանի 3-րդ կուրսում և այսօրվանից համարվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շահառու:

Նշենք, որ հիմնադրամն այս ծրագիրը սկսել է դեռևս նախորդ ուսումնական տարվանից: 2014-2015 ուսումնական տարում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից արդեն իսկ փոխհատուցվել է 2 և ավելի երեխա ունեցող 20 ուսանող-ծնողների ուսման վարձը:

Back to top button