Միջազգային
Հռոմի պապը աղոթք է հնչեցրել Անկարայի զոհերի համար


Հռոմի Ֆրանցիսկոսն պապն իր ցավն ու ափսոսանքն է հայտնել Անկարայում տեղի ունեցած հզոր պայթյունների զոհերի կապակցությամբ:
Ըստ Reuters-ի՝ Ֆրանցիսկոս պապը բազմաթիվ մարդկային կյանքեր խլած «սարսափելի արյունահեղության» կապակցությամբ աղոթք է հնչեցրել Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված բազմահազար հանրության առջեւ:
«Մենք ցավում ենք, քանի որ խաղաղության համար ցույց անող անմեղ մարդիկ հայտնվեցին հանցագործների թիրախում: Ես աղոթում եմ այդ թանկագին քաղաքի համար»:
Հիշեցնենք, որ Անկարայում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 95 մարդ: Զոհերի թվում կա 9 տարեկան երեխա: