Հայտարարվել է միասնական ճակատի ձևավորման մասին


Այսօր հայտարարվել է «Նոր Հայաստան» միասնական ճակատի ձևավորման մասին, որին անդամակցում են ընդդիմադիր մի քանի կուսակացություններ՝ «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», «Ժողովրդավարական հայրենիքը» նաև՝ քաղաքացիական նախաձեռնություններ: Ճակատը նախատեսում է կասեցնել սահմանադրական փոփոխությունների ընդունման գործընթացը, նաև արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների խնդիր է դնում:
Կառույցի ներկայացուցիչներն այսօր հայտարարել են, որ արդեն ձևավորվել են որոշումներ կայացնող և իրագործող մարմինները՝ քաղաքական խորհուրդն ու միասնական շտաբը:
Խորհրդի կազմում առայժմ 7 գործիչներ են՝« Ժառանգություն» կուսակցության առաջնրոդ Րաֆֆի Հովհաննիսյանը, նույն կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանը, «Հիմնադիր խորհրդարանից» Ժիրայր Սեֆիլյանն ու Գարերգին Չուքազիզյյանը, Անդրեաս Ղուկասյանը, Պետրոս Մակեյանը և Հմայակ Հովհաննիսյանը:
Խորհրդի անդամներն այսօր հայտարարել են, որ ակնկալում են սահմանադրական գործընթացի դեմ պայքարող այլ ուժերի ներգրավում նույնպես: Նրանց գնահատմամբ՝ նոր ճակատի և Ոչ-ի շարժման նպատակներն իրար չեն հակասում: Մարտավարական տարբերություններ կան՝ ասել է Ժիրայր Սեֆիլյանը, բայց հույս հայտնել, որ առաջիկա բանակցությունների արդյուքնում հնարավոր է մեկ միասնական ճակատի ձևավորումը: Ընդհանրություններն ավելի շատ են, քան տարբերությունները ՝ սա էլ ասել է Արմեն Մարտիրոսյանը ՝ անդրադառնալով երկու նախաձեռնությունների ՝ միմյանց չխանգարելու հարցին:
Ի դեպ, նախաձեռնության հեղինակներից Րաֆֆի Հովհաննիսյանը նոր կառույցի ներկայացմանը չի մասնակցել: Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ «Ժառանգության» առաջնորդը ընտանեկան հրատապ խնդիրների պատճառով մեկնել է հանրապետությունից: Արեմն Մարտիրոսյանը ընթերցել է Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը: