Հասարակություն

Կայացավ Եվրոպայի համալսարանական թիմերի Շախմատի երևանյան առաջնությունը

Ավարտվել է Երևանում հոկտեմբերի 7-11-ը տեղի է ունեցած  շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնությունը:  Հոկտեմբերի 11-ին  պարգևտարման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ամփոփելով քառօրյա մրցաշարը՝ ՀՀ ԿԳ նախարարը  կարևորել է երևանյան  առաջնության կայացումը.

«Սա Հայաստանի նախաձեռնությունն էր` անցկացնել Եվրոպական համալսարանական շախմատի առաջին առաջնությունը: Իհարկե, հավակնոտ նախաձեռնո ւթյուն էր` հաշվի առնելով, որ մենք բոլորովին վերջերս ենք անդամակցում Եվրոպական համալսարանական մարզական ասոցիացիային: Բայց միանգամից հանդես եկանք մեր առաջարկով: Ի ուրախություն մեզ, առաջարկությունն ընդունվել էր: Շախմատը Հայաստանի ազգային հպարտության բնութագրիչներից մեկն է: Պետք է փաստենք, որ առաջնությունը կայացել է: Դրա մասին խոսում է Եվրոպական համալսարանական մարզական ֆեդերացիայի ղեկավարությունը: Մեր թիմերն առաջին տեղում չեն, իհարկե այդ տեսակետից բավարարված չեմ, բայց ունենք երկրորդ մրցանակային տեղ»,- ողջույնի խոսքում նշել է Ա. Աշոտյանը՝ և հ ավելել,-«համոզված եմ, որ դուք  Հայաստանում անցկացրել եք հրաշալի օրեր,   ձեռք եք բերել լավ ընկերներ:  Հայաստանից հեռանալուց հետո ևս շարունակեք շփվել միմյանց հետ,  գրեք  իրար ֆեյսբուքով, թվիթերով, կարող եք նաև ինձ գրել»:
ՀՀ ԿԳ նախարարն անձամբ պարգևատրել է  թիմային պայքարում հաղթած մասնակիցներին: Տղաների թիմային պայքարում առաջին տեղը գրավել է  Ռուսաստանի  Ուրալի պետական համալսարանի թիմը, երկրորդ տեղում՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրային հայկական պետական ինստիտուտի թիմը և երրորդ տեղում՝ Լեհաստանի՝  Վարշավայի պետական համալսարանի թիմը:

Մրցաշարին մասնակցել  են  9 երկրի 25 համալսարանական թիմեր, ընդհանուր առմամբ  82 պատվիրակներ, որոնցից 67-ը  մարզիկներ: Շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի հաջորդ առաջնությունը տեղի կունենա 2 տարի անց՝ Իսպանիայում:

Back to top button