Սպորտ
Եվրո 2016. Հայաստան- Ալբանիա` 0:3


Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին պարտությամբ է ավարտել Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլը: Եվրո 2016. Հայաստան- Ալբանիա` 0:3: Մեկնարկային 8-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ինքնագոլի հեղինակ է դարձել Կամո Հովհաննիսյանը: Խաղի 24րդ րոպեին գրանցվել է ևս մեկ ինքնագոլ՝ Ռոբերտ Արզումանյանի կողմից:
Երկրորդ կեսում Ալբանիայի հավաքականը խփեց նաև 3 րդ գնդակը: Գոլի հեղինակ է դարձել Արմանդո Սադիկուն: Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլում անցկացրած 8 խաղերից հետո Հայաստանի հավաքականն ունի 2 միավոր: Հայաստանի ընտրանու հետ նույն խմբում ընդգրկված չորս թիմերից Եվրո 2016-ին կմասնակցեն Պորտուգալիայի և Ալբանիայի թիմերը: