ԿարևորՄիջազգայինՏեսանյութեր

Անկարայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 86- ի (լրացված)

լրացվել է ժամը 17։38- ին

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում այսօր երկու պայթյունների զոհերի թիվը Երեւանի ժամանակով 16։40- ին  հասել է 86- ի, վիրավորներինը՝ 186- ի, հայտնել է այս երկրի առողջապահության նախարարությունը։

Թուրքական իշխանությունները հայտարարել են «համակողմանի հետաքննություն» սկսելու մասին։ Հաղորդվում է, որ հայտնաբերվել են պայթուցիկ սարքի որոշ տարրեր, դրանից մատնահետքեր են վերցվում։ Այս պահին քննարկվում է պայթյունի երկու՝  մահապարտ- ահաբեկչի կողմից իրականացված կամ նախօրոք տեղադրված ռումբի վարկածը։

լրացվել է ժամը 14։34- ին

Թուրքիայի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ Անկարայում այսօր երկու պայթյուններից զոհերի թիվը հասել է 30- ի, վիրավորվել է 126 մարդ։

տեղադրվել է ժամը 13։13- ին

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնական կայարանի մոտակա խաչմերուկներից մեկում այսօր որոտացել է երկու հզոր պայթյուն, զոհվել է առնվազն 20 մարդ, 100- ից ավելին վիրավորվել է, հայտնում է CNN Turk- ը։

Պայթյունը որոտացել է առավոտյան դեպի կայարան գնացող կամուրջի տակ, որտեղ արհմիությունների ակտիվիստները իշխանությունների հետ համաձայնեցրած պարտրաստվում էին ահաբեկչական գործողությունները դատապարտող եւ ի պաշտպանություն խաղաղության հանրահավաք անցկացնել։ Նրանք նախատեսում էին հանդես գալ նաեւ երկրի հարավ- արեւելքում Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերի վրա թուրքական օդուժի գործողությունների դեմ։

Ռոյթերը հայտնել է, որ Թուրքիայի իշխանությունները պայթյունը որակել են ահաբեկչական գործողություն։ Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրավիրել է հատուկ ծառայությունների ներկայացուցիչների արտակարգ խորհրդակցություն։

Back to top button