Քաղաքական

Տ. Մուկուչյան. Ինչպես եւ նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրությունները հանրաքվեն անցկացվելու է օրենքին լիակատար համապատասխան

lenabadeyan

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրել է արտահերթ նիստ եւ հաստատել դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Արդեն հստակեցվել են քարոզչության, քարոզարշավի, համաժողովրդական քննարկումների, տեղամասերի ձեւավորման եւ ընտրացուցակների հրապարակման ժամկետները:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանադրական հանրաքվեի ժամանակ պատասրատվում է աշխատել այնպես, ինչպես միշտ է աշխատել: ԿԸՀ նախագահ Տրգրան Մուկուչյանը համոզված է՝ սպասվող հանրաքվեի անցկացման որակը չի մտահոգում Վենետիկի հանձնաժողովի նախագահին եւ «ազատ, արդար ու թափանցիկ»-ի առումով Ջիաննի Բուքիքիոյի ասածները երբեմն շահարկվում են:

«Իմ իմանալով նման մտահոգություն, կարծես թե, չի հայտնվել: Ներկայացվել է նման հորդոր: Ամենատարբեր ձեւերով փորձ է կատարվել ասածը ներկայացնել եւ այլն: Մեր մոտեցումը մեկն է՝ ինչպես եւ նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրությունները, որոնք կազմակերպվել են ԿԸՀ կողմից, այնպես էլ հանրաքվեն կազմակերպվելու է եւ անցկացվելու է  ԸՕ եւ հանրաքվեի մասին օրենքի լիակատար համապատասխան»:

ԿԸՀ նախագահն առայժմ դժվարանում է ասել, թե քանի ընտրատեղամաս է ձեւավորվելու: Դա հայտնի կդառնա ընտրողների թիվը հստակեցնելուց հետո: Իսկ հստակ է արդեն հետեւյալը. քարոզարշավը մեկնարկում է հոկտեմբերի 10-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը, համաժողովրդական քննարկումների, հանրաքվեի իրազեկման համար նախագիծը պետք է հրապարակվի մինչեւ հոկտեմբերի 17-ը, իսկ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակները կփակցվեն հոկտեմբերի 27-ին:

Ինչ վեաբերում է հեռուստատեսությամբ եւ ռադիոյով անվճար եթերաժամեր տրամադրելուն, ապա ԿԸՀ նախագահը նշեց՝  եթեր տրամադրող հեռուստա եւ ռադիոընկերություններն իրենց վճարովի եթերաժամանակի մեկ րոպեի գինը պետք է ներկայացնեն հոկտեմբերի 15-ից ոչ ուշ: «Հանրային ռադիոյի եւ Հանրային հեռուստատեսության անվճար եւ վճարովի եթերաժամ տրամադրելու հետ կապված օրենքը սահմանել է, որ դրանից կարողանալու են օգտվել քվեարկության օրվանից 30 օր առաջ եւ նշված ժամանակահատվածը տրամադրվելու է Աժ-ում խմբակցություններին եւ խմբերին: ԿԸՀ կողմից պետք է սահմանվի եթերաժամ տրամադրելու կարգ եւ ժամանակացույց մինչեւ նոյեմբերի 1-ը, իսկ արդեն եթերաժամանակը սկսկի տրամադրվել նոյեմբերի 6-ից»:

Ի դեպ՝ հանրաքվեի եւ ընտրությունների դեպքում քարոզի եւ քարոզարշավի համար կա որոշակի տարբերություն։ «Թերեւս ամենաակնառուն դա քարոզարշավի ժամանակահատվածն է, որովհետեւ, եթե ընտրությունների ժամանակ մենք ունենք եւս մեկ փուլ, այսինքն՝ թեկնածուների առաջադրման եւ գրանցման փուլ, որից հետո սկսվում է քարոզարշավը, ապա հանրաքվեի ժամանակ ամրագրվել է, որ նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակումից, օրը նշանակելուց հետո սկսվում է պաշտոնական քարոզարշավը»,- ասում է Տիգրան Մուկուչյանը։

Այսօր նաեւ նշվեց, որ Սահմանադրության հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ին, առավոտյան 08.00-ից բոլոր ընտրատեղամասերը բաց կլինեն: Իսկ ընտրաթերթիկում կլինի միայն երկու տարբերակ՝ <Այո> կամ <Ոչ>:

Back to top button