

Երեւանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր անցկացվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31- րդ նստաշրջանը։ Դրան մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել կազմակերպության անդամ երկրների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության շուրջ 500 ներկայացուցիչ:
«Մեզ համար ֆրանկոֆոնիան մշակույթ է, մտածելակերպ, բարոյական արժեհամակարգ», ու մինչ
Արդեն կարևորելով համաժոսղովի անցկացումը` նախագահը փաստում է,որ աշխարհի հինգ մայրցամաքները ներկայացնող 80 պետություն և կառավարություն, այդ թվում նաև առանձին կազմավորումներ ներկայացնող կազմակերպության մաս լինելով` Հայաստանի համար նոր հնարավորություններ է ընձեռնվում պատմական կապերի ամրապնդման և նորերի հաստատման ու խորացման համար:
Նախագահը իր գոհունակությունն է հայտնում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների ժամանակ ֆրանկոֆոն ընտանիքը համերաշխություն ու զորակցություն հայտնեց հայ ժողովրդին:
«Կան բնագավառներ, որտեղ կարող ենք միասնաբար գործել` մարդու իրավունքների պաշտպանություն, միգրացիա, շրջակա միջավայրի պաշտպանություն, տնտեսական զարգացմանն ու երիտասարդությանն առնչվող խնդիրներ, դրանք բոլորն էլ Ֆրանկոֆոնիան վաղուց դասել է իր առաջնահերթությունների շարքին»,- նկատում է նախագահն ու շեշետում ,որ Հայաստանի լիիրավ անդամակցությունից երեք տարի անց Երևանում անցկացվող այս համաժողովով մենք ցանկանում ենք վերահաստատել մեր երկրի նվիրվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը:
«Ժողովրդավարությունը փոփոխական երկրաչափության սկզբունք չէ, որ կարող ենք ընդունել, մերժել կախված մեր նախընտրություններից, պարագաներից շահերից։ Առավել քան երբևէ վերահաստատենք, որ օրինականությունը պետք է լինի բոլորիս կանոնը, ուղենիշը; իսկ Ֆրանկոֆոնիայից ակնկալվում է, որ նա խոսի մեկ, ուժեղ ձայնով, որ կարողանա ճնշել, ազդեցություն ունենալ պահպանելուվ այն սկզբունքներն ու նպատակները, որոնք պաշտպանում է ֆրանկոֆոնիան»:
Կազմակերպության գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ ժամանակակից մարդն ապրում է դժվարության մեջ: Նրա խոսքով, ավանդական ծրագրերին հետ զուգահեռ , պետք է իրականացնել նոր քայլեր, որոնք այլ հույս, ընտրություն կտան երիտասարդներին, քան անհույս արտագաղթը, կրոնի դիմակով մաֆիայի մեջ ներգրավվելը:
«Մշակութային երկխոսությունը կարևոր նախապայման է ատելության հաղթահարման ծայրահեղ բռնության վերացան համար»,- Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի միտքն է շարունակում Սենեգալի արտգործնախարար Մանքյոր Նդայեն: Անվտանգության ամրապնդման գործում կարևոր գործոն է տնտեսական զարգացումը, երիտասարդների գործազրկության հաղթահարումը:Իսկ Երկրներում անվտանգության ապահովումն էլ պահանջում է բոլորիս համագործակցությունը, ու տնտեսական համերաշխությունը»:
Իսկ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի մասնակիցների ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հիշեցնում է Հայաստանի կոչումն ու , առաքելությունը` լինել հանդուրժողականության երկիր, հարգալից այլոց նկատմամբ: