Միջազգային

Թուրքիայում սուգ է հայտարարվել, ՔԱԿ- ը դադարեցնում է հարձակումները

Անկարայում այսօր 86 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրում եռօրյա սուգ է հայտարարել։ «Սա հարձակում է ողջ Թուրքիայի, թուրքական ժողովրդավարության վրա»,- նրա խոսքերն է մեջբերում «Ինտերաֆաքսը»։
ՏԱՍՍգործակալությունը հայտնում է, որ քննությունն ունի ապացույցներ, որ պայթյունն իրականացրել են երկու մահապարտներ։
Թուրքիայում գործող ոչ մի խմբավորում պայթյունի պատասխանատվությունը չի ստանձնել։

Իր հերթին Քրդական աշխատավորական կուսակցությունն ահաբեկչությունից մի քանի ժամ անց իր ապստամբներին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի չխանգարեն նոյեմբերի 1- ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները։

Back to top button