Հասարակություն

Երթեւեկության նշաններ. օրինաչափությո՞ւն, թե՞ նպատակահարմարություն

sonahakobyan

Ճանապարհային ոստիկանությունում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունը լայն արձագանք ստացավ հասարակության շրջանում: Վարորդներն իհարկե կողմ են, որ պետք է տարբերակել կոպիտ և թեթև խախտումները: Միևնույն ժամանակ՝ նկատում են, որ արդարությունը կհաղանակեր, եթե միևնույն խախտման համար պատասխանատվության ենթարկվեն բոլոր վարորդները՝ առանց խտրականության: Արդյո՞ք երթևեկության կանոնները օրինաչափ են բոլորի  համար և արդյո՞ք օրինազանցները պատասխանատվության են ենթարկվում հավասարապես՝ անկախ համարներից, մեքենայի մակնիշից և մեքենայի ղեկին նստած վարորդի ով լինելուց: Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հավաստիացրել է, որ եթե արտասահմանյան համարանիշերով մեքենաներն այսօր դեռևս կարողանում են հանրապետությունում ազատ երթևեկել և կոպիտ խախտումներ թույլ տալ, վստահ լինելով, որ չեն տուգանվի, կարող են վայելել անպատժելիության վերջին ամիսները:

Back to top button