Միջազգային

ԱՄՆ եւ ՌԴ- ն կբանակցեն Սիրիայի օդային տարածքի անվտանգության շուրջ

Ռուսաստանը համաձայնել է ԱՄՆ հետ բանակցություններ վարել Սիրիաի օդային տարածքում անվտանգության շուրջ, հայտարարել է Պենտագոնը։ Ամերիկացիները հույս են հայտնել, որ բանակցությունները կանցկացվեն մինչեւ շաբաթավերջ։ ՌԴ ՊՆ- ն ավելի վաղ հայտնել էր, որ ուսումնասիրում են ամերիկյան կողմից փոխանցաց փաստաթղթերի վրա։

«Պաշտպանության նախարարությունը (ԱՄՆ) ռուսական նախարարությունից պաշտոնական պատասխան է ստացել Սիրիայում օդային գործողությունների անվտանգությունը քննարկելու առաջարկին»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Քուքը, հայտնում է «Ինտերֆաքսը»։ Նրա խոսքով՝ Պենտագոնը քննարկում է ռուսական կողմի առաջարկները։ Քուքը չի ճշտել, թե ինչ առաջարկներ են դրանք։

Back to top button