ԿարևորՔաղաքական

Սահմանադրական հանրաքվեի քարոզչությունը մեկնարկեց ԱԺ ճեպազրույցներով

lenabadeyanarminegevorgyan

Դեկտեմբերի 6-ը այն օրն է, երբ հանրաքվեի միջոցով ոչ միայն որոշվելու է Սահմանադրական փոփոխությունների հարցը, այլեւ Հայաստանի կառավարման կարգի փոփոխության խնդիրը: Հենց այսօրվանից էլ Աժ խմբակցություններն անցել են ակտիվ աշխատանքի՝ ավանդական ճեպազրույցները նվիրելով բացառապես սահմանադրական բարեփոխումների խնդրին:

Խմբակցություններից շատերն այսօրվանից հայտարարում են, որ հաջորդ խորհրդարանում ունենալու են ծանրակշիռ մեծամասնություն: Այդպիսի համոզմունք ունենք առայժմ փոքրաթիվ ՕԵԿ-ն ու Դաշնակցությունը:

Կոնկրետ խոստումնե՞ր են ստացել, հարցին «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նշեց, որ քաղաքականության մեջ իրենց ուժը խոստումներով չի առաջնորդվել երբեք: Ի դեպ՝ հայտնի է, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը մեկնել է Մոսվա: Ինչու՞, ի՞նչ հարցեր է փորձում լուծել: Շահգելդյանը պարզաբանեց. Բաղդասարյանը «Ռոսնեւթ-Իտեռա»- ի խորհրդի անդամ է եւ նրա այցը աշխատանքային է:

Այսօր Երեւանից բացակայում էր նաեւ Ժառանգության կարծիքը պաշտոնապես ներկայացնող Զարուհի Փոստանջյանը, ուստի խմբակցության կարծիքն այսօր չհնչեց։

Back to top button