Միջազգային

Յունկեր. ԵՄ- ն պետք է վերականգնի հարաբերությունները Ռուսաստանի հետ

Եվրահանձնաժողվի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է վերականգնի Ռուսաստանի հետ հարաբերությունները: BBC-ի փոխանցմամբ` պաշտոնյան նշել է, որ Եվրամիությունը պարտադրված է փնտրել Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման ուղիներ, չնայած հանգամանքին, որ այդ հեռանկարն իրեն առանձնապես գրավիչ չի թվում:

«Եվրոպական ընտանիքը պետք է պրակտիկ հարաբերություններ պաշտպանի Ռուսաստանի հետ և թույլ չտա Միացյալ Նահանգներին թելադրել իր քաղաքականությունը»,- ասել է նա։ Յունկերն ընդգծել է, որ համաձայն չէ Բարակ Օբամայի այն հայտարարության հետ, թե Ռուսաստանը տարածաշրջանային տերություն է, և Ռուսաստանի նկատմամբ պետք է հարգանց ցուցաբերել:

Back to top button