Հասարակություն

Հայաստանն առաջիկայում կունենա նոր ավիափոխադրող

karenghazaryan
Հայաստանն առաջիկայում կունենա նոր ավիափոխադրող: «Ալյանս» ավիաընկերության հիմնադիր-տնօրեն Արարատ Սարգսյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ ձեռք է բերել 2 «Սուպերջեթ սուխոյ» ինքնաթիռ, որոնք առաջիկայում կտեղափոխվեն Երեւան: Հիմնադիր-տնօրենը վստահեցրել է, որ մինչեւ 2016 թվականը կունենան 6 ինքնաթիռ:

Համապատասխան ընթացակարգերն անցնելուց եւ թռիչքներ իրականացնելու համապատասխան թույտվություն ստանալուց հետո՝ «Ալյանս» ավիաընկերությունը կսկսի չվերթներ իրականացնել առաջիկա մարտի 27-ին, երբ կսկսվեն ամառային չվերթները: Արարատ Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն հավաքագրվել է օդաչութական եւ տեխնիկական անձնակազմ, որոնք առաջիկայում վերապատրաստում կանցնեն Մոսկվայում: «Ալյանս» հայկական ավիաընկերության հիմնադիր տնօրենը ներդրումների մասին չի խոսել: Նշել է միայն, որ ինքը մենակ է, այլ փայատեր ավիաընկերությունը չունի, իսկ իր հովանավորները «դրսից են»:

Back to top button