Թուրքիան Հայաստան զորակազմ է ուղարկում` միջազգային համաձայնագրի շրջանակներում


Թուրքիան առաջիկա օրերին Հայաստան զորակազմ է ուղարկելու:Լուրն այսօր հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող և փակ սահմաններ ունեցող Թուրքիան ի՞նչ նպատակով է Հայաստան զինվորներ ուղարկելու։
Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին համաձայնագրի շրջանակներում Թուրքիան Հայաստան կուղարկի իր զինծառայողներին, այսօր հայտնել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը:
Թուրք զինվորները Հայաստանում մնալու են 3 օր՝ հոկտեմբերի 11-14-ը։ «Թուրքական վերահսկող խմբի կազմում ներառվելու է զինծառայող նաև Սլովակիայից։ Հոկտեմբերի 14-ին խումբը կվերադառնա Թուրքիա»,-ասված է հաղորդագրության մեջ։
Զորակազմի թվաքանակը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր ժտաբի տարածած հաղորդագրության մեջ չի նշվում:
Ի դեպ՝ նման այցերն ամենամյա բնույթ են կրում։ Տեսչական այցերով ՀՀ զորակազմը եւս լինում է Թուրքիայում։