Տեղաշարժ`հօգուտ Ռուսաստանի, թուրքագետը՝ սիրիական զարգացումների մասին


Սիրիական զարգուցումներում տեղաշարժ է նկատվում՝ հօգուտ Ռուսաստանի: Թուրքագետ Հակոբ Չաքրյանը, հետևելով իրադարձությունների զարցացմանը, այսօր կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը հաջողություն կգրանցի Սիրիայում՝ 3-4 ամիս հետո:
«Որ քաղաքաը ազատագրեն, այնտեղ ոչնչացնելու են ահաբեկիչներին հայտարարել է Ռուսաստանը»:
Ու հետաքրքրական է, որ ՌԴ գործողությունները չի դատապարտում ԱՄՆ, այլ միայն սահմանափակվում է կոչով: Թուրքիան, ի դեմս Դավութօղլուի, շատ կտրուկ հայտարարությամբ ներկայացավ՝ ՌԴ ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտելուց հետո ու հայտնվեց ծիծաղելի իրավիճակում:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան հայտարարել էր, թե կհարվածի Թուրքիայի օդային տարածքը խախտած ինքնաթիռին, եթե ևս մեկ անգամ դա կրկնվի: Սակայն առաջին խախտումից հետո անմիջապես գրանցվեց ևս մեկը և Անկարան, իհարկե, ոչինչ չարեց: Թուրքագետ Հակոբ Չաքրյանի խոսքով՝ Դավութօղլուն հայտնվեց հիմար վիճակում:
«Նախընտրական շրջան է, ասլան էր կտրել, Ռուսաստանի դեմ չի կարող խաղալ»: