Հասարակություն

Որոնք են Մարդու իրավունքների հիմնական խնդիրները՝ ըստ օմբուդսմենի

Մարդու իրավունքների պաշտպանի 2014 թվականի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույցը պատրաստ էր դեռեւս մարտից, բայց խորհրդարանն այս փաստաթղթի քննարկմանն անցավ այսօր՝ աշխատանքային օրվա ավարտից մեկ ժամ առաջ:

Օմբուդսմենի պատրաստած զեկույցը բավականին ծավալուն է, վեր է հանել համակարգային խնդիրներ: Դրանցից 60-ը Կարեն Անդրեասյանը համարում է օրեսնդրական, իսկ դրանցից էլ 40-ը հատուկ առանձնացրել է: Խոսքի հենց սկզբում նշեց, որ այդ 40-ի մասով անհրաժեշտ է համարում օրենսդրական փոփոխություններ եւ համագործակցության առաջարկով դիմելու է կառավարությանը, Աժ բոլոր խմբակցությունների ղեկավարներին, պատգամավորներին ու Աժ մշտական բոլոր հանձնաժողովներին:

Մարդու իրավունքների վիճակի մասին Հայաստանում օմբուդսմենը բանավոր գնահատականներ չհնչեցրեց, ասաց՝ ամեն ինչ գրված է փաստաթղթում: Նախընտրեց զեկույցով առանձին-առանձին թվարկել 40 համակարգային խնդիրներն ու ներկայացնել դրանց լուծումները:

Ըստ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի՝ առաջնային երեք խնդիրներներն առնչվում են անվճար տրամադրվող դեղորայքի որակին, պետության կողմից բուհ-րին հատկացված անվճար տեղերին եւ անչափահաս խնամակալության խնդիրներին: Չորրորդ կետից նոր սկսում է թվարկել տնտեսական գործունեությանն առնչվող խնդիրները:

Պատգամավորներից շատերը լսելով մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները նշել են, որ այս ամենը մի քանի քառօրյայի աշխատանքի թեմա է եւ ոմանք պատրաստակամություն են հայտնել աջակցել օմբուդսմենին իր նախաձեռնություններում:

Հաշվի առնելով, որ Աժ քառօրյա աշխատանքն ավարտվում է այսօր՝ օմբուդսմենի զեկույցի քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյային։

Առաջնային երեք խնդիրները՝ ըստ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի

Կարդացեք նաև
Close
Back to top button