Շեքսպիրյան «Գլոբուսը» Հայաստանում ներկայանում է «Համլետ»- ով


ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Երևանում անցկացվող «Հայֆեստ» միջազգային 13-րդ թատերական փառատոնի շրջանակներում այսօր երեկոյան Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Լոնդոնի շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի կներկայացնի «Համլետը»։ Շեքսպիրի այս ներկայացմամբ Գլոբից Գլոբ շրջագայությունն սկսվել է դեռևս 2014 թվականի ապրիլի 23-ին եւ նվիրված է Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին: Պիեսն արդեն ներկայացվել է աշխարհի ավելի քան 120 երկրում։
Լոնդոնի շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի 16 դերասաններ 2014 թվականից ճանապարհորդում են բոլոր 7 մայրացամաքներով Շեքսպիրի «Համլետ»- ը ցուցադրում է եզակի և հետաքրքիր վայրերում: Նրանց ճանապարհորդությունների աշխարհագրության մեջ ներառված է նաև Հայաստանը: Ներկայացման հայաստանյան ցուցադրումը համընկավ ՀԱՅՖԵՍՏ միջազգային փառատոնի օրերին:
«Մեզ համար մեծ պատիվ է ներկայացալ այս փառատոնի շրջանակներում : Մյուս երկրներում մենք ներկայացել ենք միայնակ, սակայն Հայաստանում բազմազան ներկայացումների մեջ տեղ կգտնի նաև մերը»,- ասում է վերասան Փաբե Ֆիլդեսին։
Սակայն մինչ «Համլետ»- ը հանդիսատեսին կներկայացնեն, դերասանները շրջագայել են Հայաստանի տեսարժան վայրերով ու այսօր լրագրողների հետ կիսեցին իրենց տպավորությունները:
«Մեծագույն հաճույք ենք ստացել երեկվա շրջագայությունից: Դա մեզ համար հնարավորություն ստեղծեց մի փոքր բացահայտել մեր այսօրվա հանդիսատեսին: Ճանաչելով նրան՝ դա ավելի կօգնի մեր այսօրվա խաղին»,- շեշտում է Բերուչե Քան:
Պիեսի հիման վրա բեմադրվել են բազում ներկայացումներ: Պահպանելով շեքսպիրյան ավանդույթները՝ «Գլոբուսի» դերասանները փորձում են 21-րդ դարում նորովի ներկայանալ հանդիսատեսին: Շեքսպիրյան հարուստ պատմությունը, ըստ Փոբե Ֆիլդեսի, անհրաժեշտ է պահպանել, սակայն այս խաղը նաև հնարավորություն է տալիս դերասաններին ներկայացնել իրենց: Ի վերջո՝ «Համլետը» պատմություն է մարդկանց մասին:
Դերասանները ներկայացման ընթացքում կերտելու են տարբեր դերեր: Նախկինում Համլետի դերակատար Լադի Եմիրուվայի համար այս կերպարը կերտելը մեծագույն հաճույք է: Բազում Համլետներ է տեսել, և դրանց էլ գումարել իրենն ու հանդիսատեսին ներկայանում է յուրովի:
«Համլետ»- ի Գլոբից Գլոբ շրջագայությունը, որը 2014- ից վայելում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությունը, այս տարի նվիրվում է Շեքսպիրի 450-ամյակին։