Միջազգային

ՆԱՏՕ-ն պատրաստ է զորք ուղարկել Թուրքիա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Թուրքիա զորք ուղարկելու պատրաստակամության մասին: Յենս Սթոլթենբերգի խոսքով, դաշինքը պատրաստ է պաշտպանել թուրքերին հարավից եկող սպառնալիքներից:

«ՆԱՏՕ-ն պատրաստ է և ունակ պաշտպանել իր դաշնակիցներին բոլոր սպառնալիքներից», Reuters գործակալության փոխանցմամբ ասել է Սթոլթենբերգը՝ հավելելով, որ ռուսական ավիահարվածները անհանգստության լուրջ պատճառ են ՆԱՏՕ-ի համար:

Նշենք նաև որ, որ Բրյուսելում այսօր գումարվում է ՆԱՏՕ-ի անդամ երկների պաշտպանության նախարարների հանդպումը, օրակարգում Սիրիայի իրավիճակն է և դրանում Ռուսաստանի մասնակցության հարցը: Գագաթաժողովի նախօրեին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայի առանց այդ էլ վտանգավոր իրավիճակը դարձնում է էլ ավելի վտանգավոր:

Back to top button