Հասարակություն

«Մեկ պատուհան»՝ նաեւ ԴԱՀԿ- ում

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության  ամբողջ տարածքում գործում են քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակներ: Գրասենյակները կոչված են արագ և կենտրոնացված ծառայություններ մատուցել քաղաքացիներին՝ նվազագույնի հասցնելով քաղաքացի-հարկադիր կատարող շփումը: Արագ սպասարկման գրասենյակներում քաղաքացիներն առանց հերթի կարող են մոտենալ և համապատասխան խորհրդատվություն ստանալ նաև «մեկ պատուհան»-ից:

Հանրապետությունում  գործող բոլոր վճարահաշվարկային համակարգերով և վճարային տերմինալներով (բացառությամբ՝ Telcell-ի) հնարավոր է  կատարել  վճարում, որի  արդյունքում վճարված  վարույթով բոլոր արգելանքները ավտոմատ հանվում են և  կարճվում: Իսկ տերմինալից տրամադրվող կտրոնի վրա առկա է տեղեկատվություն՝ կատարողական վարույթը կարճելու վերաբերյալ:

Հարկադիր կատարման ծառայությունը  առաջիկայում ավարտին կհասցնի նոր գործիքների ներդրման գործընթացը, որոնք ուղղված են քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը և հնարավոր թերությունների վերացմանը:

Կարդացեք նաև
Close
Back to top button