ԿարևորՔաղաքական

Մայրության նպաստ կստանան նաեւ չաշխատողները. կառավարության նիստում

hasmikdilanyan

Տնտեսական ու սոցիալական նախագծեր՝ կառավարության այսօրվա նիստի օրակարգում:  Ընդհանուր առմամբ` կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված էր շուրջ հինգ տասնյակ հարց:  Հարցերից մեկով, կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 7 փոփոխության կնքման առաջարկությանը: Փոփոխությունը նախատեսում է լրացուցիչ 790 հազար դոլար հատկացում, որը կուղղվի առողջապահական, սոցիալական և տնտեսական ծառայություններին ու խոցելի բնակչության պաշտպանությանը։ Այսօր հաստատված որոշմամբ՝  սոցիապալես անապահով ընտանիքներին  թվային հեռուաստատեսության ընդունիչ սարքեր կտրամադրվեն:

 

2018թ Հայաստանը նոր  հարկային օրենսգիրք կունենա: Մինչ այդ` այն կքննարկվի մասնավոր հատվածի ու խորհրդարանականների հետ: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի վստահեցմամբ` հարկային նոր օրենսգիրքը պարզ ու մեկնաբանելի է լինելու ինչպես հարկային մարմնի աշխատողների, այնպես էլ հարկատուների համար:

Այսօր հաստատված  ՀՀ  ներդրումային քաղաքականության հայեցակարգը  կխթանի  մեր երկրում օտարերկյա ներդրումները:  « Հայեցակարգի   կարևոր սկզբունքներից է   «բաց դռների» քաղաքականությունը»,- հայտարարեց  ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ում դիտրակմամբ, ներդրումային քաղաքականության հիմնական նպատակն է ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորումը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացումը, երկրի մրցակցային առավելությունների բացահայտումը:

Մինչ հայեցակարգն իր արդյունքները կտա,  ևս մեկ ներդրումային ծրագիր հաստատվեց այսօր. Արմավիրի մարզում Աղբի վերամշակման գործարան  ու ջերմոցային տնտեսություն կկառուցվի, կներդրվի 33 մլն եվրո։

ՀՀ կառավարությունը համաձայնություն տվեց այսօր նաեւ Հայաստանի և Բուլղարիայի կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների համաձայնագրին։ Մեկ այլ որոշմամբ էլ հաստատվեց Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջեւ «միմյանց համապատասխան տարածքների միջև և դրանցից դուրս օդային հաղորդակցության մասին» համաձայնագիրը։ Ի դեպ, նման համաձայանգերր Հայաստանն ունի 33 երկրների հետ:

2016թ հունվարի մեկից, կառավարության որոշմամբ,  չաշխատող կանայք նույնպես   գումար  կստանան:  Շուրջ 30 հազար անձ նույնպես նպաստ կստանա, տեղեկացրեց աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Բացի այդ, նախատեսվում է  կանաց առողջությանը  առանձնակի ուշադրություն դարձնել՝ նրանց տրամադրելով առողջության հավաստագիր: Այն ևս ուժի մեջ կտնի հունվարից: Ծրագրի աժեքը 4 մլրդ դրամ է:

Վարչապետ Հովիկ  Աբրահամյանն ընդգծեց  սոցիալակա ն բեռի ավելացումը ։ «Այլ երկրներում սոցիալական բեռը թեթևացնում են, ավելին՝  կրճատում են՝ մենք ընդլայնում ենք: Ուզում եմ հորդորեմ՝ այն մարդիկ, ովքեր չեն լսում, լսեն, կամ սև ակնոցներ են հագած՝ կառավարության գործունեության նկատմամբ իրենց մոտեցումներում»։

Կառավարության մեկ այլ արձանագրային որոշմամբ չեղյալ հայտարարվեց ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը: Գործադիրն այս տարվա հուլիսին որոշել էր սոցիալապես անապահով 106 հազար  նպաստառուի  համար թեթևացնել  էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բեռը , սակայն, որոշումը փոխվեց և  այժմ 766 հազար բաժանորդի է սուբսիդավորելու կառավարությունը,  ուստի  և  վարչապետի պարզաբանմամբ, նախորդ որոշումը անվավեր  ճանաչվեց:

Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ներկայացրած նախագծերից մեկով, սոցիապալես անապահով ընտանիքներին  թվային հեռուաստատեսության ընդունիչ սարքեր կտրամադրվեն:

Այս տարվա սեպտեմբերին  Տավուշի մարզի մի շարք համայնքներում հակառակորդի  արձակած գնդակներից տուժած բնակիչների  կրած վնասների փոխհատուցման նպատակով  կառավարությունն իր պահուստային ֆոnդից  մարզպետարանին տրամադրել է շուրջ 66 մլն դրամ: Աջակցություն կտրվի 17 համայնքների 586 շահառուների:

Հովիկ Աբրահամյանը ընդգծեց, որ սա ՀՀ նախագահի հանձնարարությունն է: Հերթական հանձնարարությունը վարչապետից է՝  գումարները հասցեատերերին  շուտ հասցնել:Կտարանջատվեն  սահմանամերձ համայնքներում արտադրական և առևտրային գործունեություն ծավալող ընկերություններին տրամադրվող արտոնությունները, մասնավորապես` արտադրական գործունեություն իրականացնող ընկերություններին արտադրության կազմակերպման և արտադրամասերի կառուցման համար ձեռք բերված (ներմուծված) ապրանքների համար ԱԱՀ-ի մասով արտոնություն կտրամադրվի:

Տավուշի մարզի Պտղավան համայնքում Դեբեդ գետի վրա նոր կամուրջ կկառուցվի: Կամուրջի կառուցումից հետո   գյուղացիները կկարողանան  հակառակ կողմում գտնվող  իրենց այգիները հասնել:

«Սննդամթերքի անվտանգության մասին»  նոր օրենքով պայմանավորված՝ սահմանվեցին սննդամթերք անվտանգության լիազոր մարմինները:

Արդարադատության նախարարությունը Եվրասիական տնտեսական միության դատարանում  Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու համար գործադիր իշխանության լիազորված մարմին ճանաչվեց:

Back to top button