Հասարակություն

«Երեւանջուր». Ջրամատակարարումը բարելավվել է, ցանցի շահագործումը՝ հուսալի դարձել

lianaeghiazaryan

Վերջին տարիներին ամռանը, ջրի պահանջարկի կտրուկ աճով պայմանավորված, մշտապես վերագործարկվում են պահուստային համարվող «Արարատյան» և «Շոր-Շորի» պոմպակայանները: Դրանց գործարկումը, սովորաբար, սկսվում է սպառման «պիկերին»` հունիսի կեսերից և շարունակվում մինչ սեպտեմբերի կեսերը: Սակայն այս տարի, չնայած աննախադեպ տեւական շոգերին,  պոմպակայանների աշխատանքը դադարեցվել է սովորականից գրեթե մեկ ամիս շուտ` օգոստոսին:

«Երեւան-ջուր» ընկերությունում սա համարում են համակարգի վերանորոգմանն ու վերակառուցմանն ուղղված ծրագրերի արդյունքը, ինչն ապահովում է ջրի ու էլեկտրաէներգիայի խնայողություն: Այսօր «Երևան ջուր» ՓԲԸ «Արևմուտք» շահագործման տնօրեն Արամ Սահակյանը և Երևան ջուր ՓԲԸ հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանն ամփոփել են վերջին եռամսյակի աշխատանքները:

Ըստ այդմ` ջրամատակարարման բաշխիչ ցանցի` ընկերության սպասարկման տարածքի տասնյակ հատվածներում վերանորոգվել ու վերակառուցվել են ջրագծերն ու կոյուղագծերը, տեղադրվել փականներ: Այդ թվում Նոր Նորքի 2-րդ, 5-րդ, 7-րդ զանգվածներում, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններում, Առինջ, Նոր Գեղի, Փարաքար համայնքներում:

Արդյունքում, ըստ նրանց, թե ջուրն է տնտեսվել, թե ջրամատակարարումը բարելավվել, իսկ ցանցի շահագործումը դարձել է ավելի հուսալի: Վթարները շատ են եղել, ջրանջատումները` նույնպես, բայց միաժամանակ, ըստ պատասխանատուների, նաեւ արագ արձագանք ու լարված աշխատանք է ցուցաբերվել:

Back to top button