Հասարակություն

Երեւանի պատվավոր քաղաքացիների ցանկն ավելացավ չորսով. Հանրային ռադիոն շնորհավորում է նրանց

Հոկտեմբերի 8-ին տեղի Երևանի ավագանին միաձայն  հավանություն է տվել կոմպոզիտոր,  դիրիժոր,  ՀՀ  արվեստի վաստակավոր  գործիչ,  ՀՀ  ժողովրդական  արտիստ,  Հայաստանի  hանրային  ռադիոյի սիմֆոնիկ  նվագախմբի  գլխավոր  դիրիժոր  և  գեղարվեստական  ղեկավար  Երվանդ Երզնկյանին, պրոֆեսիոնալ  բռնցքամարտիկ,  աշխարհի բազմակի  չեմպիոն  Արթուր  Աբրահամին, երգչուհի,  ՀՀ  ժողովրդական  արտիստ Ռաիսա Մկրտչյանին, երգիչ,  ՀԽՍՀ  ժողովրդական  արտիստ Ռուբեն Մաթևոսյանին  «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշումների նախագծերին:

Ի դեմ՝ Երեւանի նոր պատվավոր չորս քաղաքացիներից 3- ն իրենց կենսագրության տասնյակ տարիները կապել են Հանրային ռադիոյի հետ։ Հանրային ռադիոն շնորհավորում է Երեւանի պատվավոր քաղաքացիներին։

Back to top button