Տնտեսական

Եղեգնաձորցի երիտասարդ գործարարի ամերիկյան հաջողության գաղտնիքը

alisagevorgyan
Եղեգնաձորի պահածոների գործարանը Խորհրդային միության փլուզումից հետո պարապուդի էր մատնվել: Եղեգնաձորցիները հույս էլ չունեին, որ այն երբևէ կվերագործարկվի, սակայն սույն թվականի հունիսից գործարանն աշխատում է՝ ապահովելով նոր աշխատատեղեր ու խոստանալով զարգացման նոր հեռանկարներ Վայոց ձորի մարզի համար ընդհանրապես:

Պարապուրդի մատնված Եղեգնաձորի պահածոների գործարանը 2015-ի հունիսից վերագործարկվել է՝ մարզի բնակչության համար ապահովելով մոտ 200 աշխատատեղ: Գործարանի համասեփականատերերից է  մասնագիտությամբ մարկետոլոգ Սարգիս Պողոսյանը, որի մարզային բիզնեսի հաջողության հիմքում, ինչպես պարզվեց, ամերիկյան հաջողության գաղտնիքն է: Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ  Երևանի տենտեսագիտական համալսարանի շրջանավարտ Սարգիս Պողոյանը որոշեց ուսումը շարունակել Միացյալ նահանագներում:

2,5 տարի բիզնեսում տնտեսած գումարը որոշեց ներդնել հայրենիքում: Որոշման արդյունքը դարձավ Եղեգնաձորի արդեն գործող պահածոնների գործարանը: 32-ամյա գործարարը ներկայացնում է բիզնեսում հաջողության հասնելու իր բանաձևը: Շուկայում տեղ զբաղեցնելու և մրցակիցների հանդեպ որոշակի առավելությունների հասնելու համար պետք ունենալ մրցակցային առավելություններ որևէ մասով, այլապես արտադրանքդ հաջողություն չի ունենա: Եղեգնաձորցի երիտասարդ գործարարտը համոզված է՝ նույն բանաձևը գործում է ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում՝  բոլոր դժվարություններով հանդերձ:

Գործարանի ավելի քան 60 անուն արտադրանքի սպառման հիմնական ուղղություններն են՝ Ռուսաստան, Բուլղարիա և Բելառուս: Ռուսական ռուբլու տատանումները, ինչպես բոլորի, այնպես էլ նրանց համար որոշակի դժվարություններ են ստեղծել, սակայն պահածոյացված հայկական դոլման ու մյուս ապրանքները շարունակում են մեծ պահանջարկ վայելել ոչ միայն Ռուսատանում, այլև ԵՏՄ այլ երկրներում:

Գործարարը տրամադրված է լավատեսորեն և վստահ է, որ հայկական արտադրանքը կարող է իր տեղն ունենալ նաև եվրոպական շուկայում: «Վայոց ձորի մարզի հողերը այն հազվագյուտ հողերից են, որոնք համապատասխանում են եվրոպական չափանիշներին, և հենց այստեղ է հնարավոր էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական մթերք արտադրել»,-ասում է Պողոսյանը: Գործարանն արդեն համագործակցում է օրգանական գյուղատնտեսության և սերտիֆիկացման ոլորտում միջազգային լուրջ հեղինակություն ունեցող «Էկոգլոբ» կազմակերպության հետ: Ըստ գործարարի՝ եթե հաջողվի մարզի հողերը սերտիֆիկացնել և ստանալ «Էկոգլոբի» հավաստագիրը, ապա մեծ հեռանկարներ կբացվեն:

Back to top button