Միջազգային

Գրականության Նոբելը հանձնվել է ռուսալեզու գրողի

Ստոկհոլմում հայտարարել են գրականության բնագավառում այս տարվա Նոբելյան մրցանակակրի անունը: Վերջին 28 տարվա ընթացքում առաջին անգամ այն շնորհվել է ռուսալեզու գրողի: Խորհրդային և բելառուս գրող Սվետլանա Ալեկսիևիչին մրցանակը շնորհվել է հետևյալ ձևակերպմամբ. «Նրա պոլիֆոնիկ արձակի համար, որը մեր օրերում չարչարանքների և հերոսության կոթող է»:

Ալեկսիևիչը 2013 թվականից համարվում է հեղինակավոր մրցանակի հավակնորդ: Նրա ամենահայտնի ստեղծագործություններն են «Պատերազմը կնոջ կերպարանք չունի», «Չերնոբիլյան աղոթք», «Ցինկե տղաները»:

Back to top button