Հասարակություն
Բակո Սահակյանը Մարտունու շրջանում հանդիպել է բնակիչների հետ


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին այցելել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաք և հանդիպել համայնքի բնակիչների հետ:
Քննարկվել են քաղաքում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: