Հասարակություն

Ավելի քան 1400 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ

Հոկտեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Back to top button