Միջազգային

Ասադի զինուժը անցել է գրոհի

Սիրիական բանակը հայտարարել է ահաբեկիչների դիրքերին իրականացվող մասշտաբային գրոհի մասին: Բաշար Ասադին ենթակա զինուժը հարձակման է անցել այն շրջաններում, որտեղ ռուսական ինքնաթիռներն ավելի վաղ ավիահարվածներ են հասցրել: Դամասկոսը ընթացող մարտերի կոնկրետ վայրը չի նշում:

Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների վերահսկողության սիրիական կենտրոնի տվյալնորվ, սակայն, կառավարական զինուժի լուրջ հաջողությունների հասնել չի հաջողվել: SANA սիրիական պետական լրատվական գործակալության ռազմական աղբյուրները հայնել են, որ սիրիական զինված ուժերը ռուսական օդուժի հետ կոորդինաված պայքար են մղում Իսլամական պետության և Ֆրոնտ ան-նուսրա խմբավորումների դեմ:

Reuters գործակալությունը հաղորդում է, որ ռազմական գործողությանը մասնակցում են նաև Իրանի աջակցություննը վայելող «Հեզբոլլահ» խմբավորաման ուժերը: Սիրիական պետական աղբյուրները նաև վստահեցրել են, որ գրոհայինները լուրջ կորուստներ են կրում, ինչպես մարդկային, այնպես էլ զինտեխնիկայի տեսքով:

Back to top button