ԿարևորՀասարակություն

Սահմանում տիրող վիճակը դիվանագետներին ներկայացնում են տեղի երիտասարդները

alisagevorgyan

«Դեմոկրատիան այսօր» կազմակերպության նախաձեռնությամբ այսօր անցկացվել է Հայաստանում մի շարք դեսպանատների ներկայացուցիչների ու սահմանամերձ համայնքների երիտասարդների մասնակցությամբ հանդիպում, որպեսզի առաջինները սահմանամերձ համայնքների բնակիչներից լսեն ու պատկերացում կազմեն ՝ ինչ է իրականում կատարվում հայ-ադրբեջանական սահմանում։

 

Այն ինչ կատարվում է մեր տարածաշրջանում վերջին մեկ ամսվա ընթացքում, այլ կերպ անվանել չեմ կարող, դա պատերազմ է: Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից երիտասարդ Թաթուլի խնդրանքը Հայաստանում օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներին մեկն է՝ հայտարարություններում հավասարության նշան չդնել կողմերի միջև, փորձել օբյեկտիվորեն գնահատել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն ու այն ներկայացնել միջազգային հանրությանը:

Տավուշի մարզի Բերդավանում տիրող իրավիճակը ներկայացնելով՝ համայնքի բնակիչ Արթուր Ասլիկյանն առաջարկեց նմանատիպ հանդիպումներ ունենալ նաև ադրբեջանական կողմի սահմանամերձ համայնքների երիտասարդների հետ՝ պահպանելով արդարության և օբյեկտիվության սկզբունքը։

Բերդավան համայնքից է նաև Տիգրանուհին, ում խոսքերով սահմանում տիրող իրավիճակը պատկերացնելու համար պետք է պարզապես ապրել այնտեղ, որտեղ յուրաքանչյուր պահի կյանքդ կարող է վերածվել քաոսի։

Back to top button