Հասարակություն

Սահմանամերձ համայնքների առաջինկուրսեցիների ուսման վարձը փոխհատուցվեց

sonahakobyan

Տավուշի, Վայոց ձորի, Արարատի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ 33 համայնքների 176 ուսանողներ այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացել են 2015-16 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում: Փոխհատուցում ստացել են ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական և միջպետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատի 1-ին կուրսերի ուսանողները:

Հինք են ընդունվել սահմանամերձ այն համայնքները, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ ստանում են սոցիալական աջակցություն: 176 ուսանողի ուսման վարձի փոխհատուցման ընդհանուր գումարը կազմում է 38 մլն 71 հազար դրամ: Ներկայացնելով ծրագիրը՝ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշել է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրման ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացրել է ՀՀ կառավարության և ԿԳՆ աջակցությամբ, ինչպես նաև իր միջոցներով:

Կարեն Ավագյան. ՀԵՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Back to top button