Միջազգային

ՄԱԿ- ի գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ Ջոն Էշը ձերբակալվել է

ՄԱԿ- ի գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ Ջոն Էշը ձերբակալվել է կոռուպցիայի կասկածանքով։ Նախօրեին հայտնի է դարձել, որ ԱՄՆ ՄԱԿ- ում կոռուպցիոն սխեմաների հետաքննություն է իրականացնում։

Ըստ NBC- ի աղբյուրների՝ Էշին կասկածում են, որ ՄԱԿ ԳԱ- ում աշխատանքի ժամանակ նա 1,3 մլն դոլար կաշառք է վերցրել անշաք գույքի շուկայում խոշորագույն խաղացող Նգ Լապսենից։ Կաշառքի դիմաց նա գործարարին օգնել է ստանալ Մակաոյում (Չինաստան) ՄԱԿ- ի համաժողովների կենտրոնի շինարարության կապալը։

Էշից բացի ձերբակալվել են նաեւ գործով անցնող եւս հինգ հոգի, այդ թվում ՄԱԿ- ում Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցչի տեղակալ Ֆրենսիս Լորենցոն։

Ջոն Էշը ՄԱԿ- ի ԳԱ- ն ղեկավարել է 2013-14 թթ., նաեւ եղել է կազմակերպությունում Անտիգուա եւ Բարբուդայի ներկայացուցիչը։

Back to top button