Հասարակություն

Հանրային ռադիոյի երեք աշխատակիցների կշնորհվի «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում

Երևանի ավագանու վաղվա արտահերն նիստի օրակարգում նաեւ «Երեւանի պատվավոր քաղաքացու» կոչում շնորտելու հարցն է։

Ըստ քաղաքապետարանի կայքի տեղեկատվության  Երևանի 2797-րդ տարեդարձի առթիվ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում կշնորհվի  իրենց կենսագրության մի մեծ հատված Հանրային ռադիոյի հետ անցկացրած մեր գործընկերներին։

Կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային- սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանին պատվավոր քաղաքացու կոչում կշնորհվի՝ Երևանի երաժշտաարվեստում ներդրած նշանակալի ավանդի և բազմամյա վաստակի համար,  «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում կշնորհվի նվագախմբի մենակատար, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին։

Ստեղծագործական ակնառու հաջողությունների, Երևան քաղաքի երաժշտարվեստում ներդրած նշանակալի ավանդի և բազմամյա վաստակի համար «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում կշնորհվեն նաև ՀԽՍՀ ժողովրդական արտիստ,  Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժող, գործիքների անսամբլի գեղարվեստի ղեկավար Ռուբեն Մաթևոսյանին։

Պատվավոր կոչում կշնորհվի նաեւ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամին՝  սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և միջազգային մրցասպարեզներում ունեցած ակնառու հաջողությունների համար:

Back to top button