Մշակույթ
Համերգ` նվիրված մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին


Կոմիտաս թանգարան-ինստիտուտում յուրաքանչյուր երեքշաբթի շարունակվում են համերգային ծրագրերը:
Ս. թ. հոկտեմբերի 13-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա կամերային երաժշտության համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին: Վերջինիս, ինչպես նաև Էդգար Հովհաննիսյանի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Հենրիկ Վենյավսկու ստեղծագործությունների կատարումներով հանդես կգան Աննա Մարգարյանը, Անի Արաբյանը /ջութակ/, Գոռ Հովհաննիսյանը, Արփինե Մարկոսյանը /ալտ/, Արմինե Պետրոսյանը /թավջութակ/, Տաթևիկ Մարտիրոսյանը /դաշնամուր/:
Համերգի մուտքն ազատ է: