Միջազգային
Թուրքիայի ռազմական դպրոցներում 6000 ադրբեջանցի է սովորել


Թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ, Բաքվում հայտարարել է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը՝ հավելելով, թե դրանք նպաստում են տարածաշրջանային երկրների անվտանգության պահպանմանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ, սակայն, նա քննարկել է ղարաբաղյան, կամ ինչպես Բաքվի պաշտոնական հաղորդագրությունում է նշվում, Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող խնդիրները:
Հասանով բարձր է գնահատել հաճախակի անցկացվող ադրբեջանա- թուրքական համատեղ զորավարժությունները։ «Վերջին տարիներին Թուրքիայի ռազմական դպրոցներում ավելի քան 6000 ադրբեջանցի սպա է ուսանել: Դա նույնպես նպաստում է մեր զինված ուժերի հզորացմանն ու զարգացմանը»,- ասել է նա։