Միջազգային
Բաղդադը կարող է ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից


Բաղդադը չի բացառում, որ առաջիկա օրերին կարող է դիմել Ռուսաստանին ռազմական օգնության խնդրանքով: Իրաքի խորհրդարանի պաշտպանական հարցերով հանձնաժովից հայտնել են, որ հնարավոր է Մոսկվայից խնդրեն ավիահրավածներ հացնել Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին:
Հանձնաժողովի նախագահ Հաքիմ ալ-Զամիլին Reuters գործակալությանն ասել է, որ եթե Սիրիայում ռուսակա օդուժի ավիահարվածները շոշափելի արդյունք ունենան, ապա իրենց կդիմեն Ռուսաստանին:
Նրա խոսքով՝ Բաղդադը ցանկանում է, որպեսզի Մոսկվան ավելի մեծ դեր ստանձնի «Իսլամական պետության» դեմ պայքարում, քան՝ ԱՄՆ։