Միջազգային

ԱՄՆ հրաժարվում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունից

ԱՄՆ հրաժարվել է Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունից՝ Մոսկվայի սխալ քաղաքականության պատճառով, Հռոմում հայտարարել է Պենգատոնի ղեկավար Էշթոն Քարտերը, հայտնում է «Ասոշեյթեդ պրեսը»։

ԱՄՆ պաշտպանության նախարարը հերթական անգամ հայտարարել է, որ Սիրիայում ռուսական օդային հարվածներն ուղղված չեն ԻՊ ահաբեկիչների դեմ։ «Հակառակ Ռուսաստանի պնդումներին, մենք չենք համաձայնել ԻՊ դեմ պայքարում համագործակցությանը, քանի դեռ այն կրում է սխալ ռազմավարություն եւ հարվածում այդ (չափավոր ընդդիմության, խմբ.) նպատակակետերին»,- ասել է Քարտերը։

Պենտագոնի ղեկավարը նշել է, որ անհանգստացած չէ Ասադի կառավարական զորքերի ցամաքային գործողություններից, որոնք իրականացվում են ռուսական օդուժի աջակցությամբ։ ԱՄՆ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ ամերիկյան զինվորական հրամանատարությունը Ռուսաստանի հետ կապուղիները Սիրիայի հարցով բաց կպահի, սակայն միայն օդուժի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։

Back to top button