ԿարևորՄիջազգային

Սիրիայում ռուսական գործողությունները շարունակում են անհանգստացնել Արեւմուտքին

marlenahovsepyan

Հ. Աքար. Թուրքիան ջանքեր է գործադրում Սիրիայի ժողովրդավարության համար
AkarԹուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուի Աքարը  Բաքու այցի ընթացքում հարցազրույց է տվել ադրբեջանական Թրենդ գործակալությանը, որի ընթացքում անդրադարձել է սիրիական ճգնաժամին ընդգծելով, որ հարևան երկրում տիրող իրավիճակը լուրջ սպառնալիք է Թուրքիայի անվտանգության համար:

«Թուրքիան պատրաստ է միջոցներ ձեռնարկել իր անվտանգությանն ուղղված ցանկացած սպառնալիքի դեպքում»,- ասել է պաշտոնյան՝ ընդգծելով որ իր երկրի համար այժմ լուրջ սպառնալիք է «Իսլամական պետություն» խմբավորման ներկայությունը Թուրքիայի սահմանի մոտ:

Նա նշել է, որ Սիրիայում և Իրաքում անկայուն վիճակից ցանկանում են օգտվել նաև քուրդ զինյալները:  «Թուրքիան միջազգային իրավունքի շրջանակում և Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման նպատակով աջակցություն է ցուցաբերում միջազգային կոալիցիոն ուժերին՝ ընդդեմ ԻՊ-ի»,- ասել է Գլխավոր շտաբի պետը: Նա նշել է, որ Թուրքիան այդ շրջանակներում ջանքեր է ներդնում «Սիրիայում ժողովրդավարության համար»։

Անկարայում ՌԴ դեսպանին կրկին կանչում են Թուրքիայի ԱԳՆ
Turkey AGNՌուսական ինքնաթիռը կրկին հատել է Թուրքիայի օդային տարածքը և Անկարայում  Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովին երկրորդ անգամ կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն: Դիվանագետին բողոքի նոտա են հղել  հետևյալ ձևակերպմամբ. «Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման միջադեպեր ապագայում այլևս չկրկնվեն»:

Լուրը, հղում անելով Թուրքիայում դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է «ՌԻԱ- Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ՝ ռուս դեսպանին ԱԳՆ կանչելու մասին դարձյալ հաղորդել էին թուրքական արտաքին դիվանագիտական գերատեսչությունից: Ռուսական կողմը տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ դեռ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած առաջին միջադեպի մասին ասել էր, որ Су-30 մի քանի վայրկյան է գտնվել Թուրքիայի օդային տարածքում, ինչի պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն էին։

ՆԱՏՕ. Թուրքիայի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպերը պատահականության չեն
stoltenbergՆԱՏՕ-ն պնդում է, որ ռուսական Су-30 և Су-24 ինքնաթիռները խախտել են Թուրքիայի օդային տարածքը՝ չնայած թուրքական իշխանությունների զգուշացումներին:Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Թուրքիայի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպերը պատահականության չեն և անթույլատրելի են:Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը Յուսիսատլանտյան դաշինքին այդպես էլ տեղի ունեցածի ոչ մի հիմնավոր պատճառ չի ներկայացրել, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով,  դաշինքը տեղի ունեցածն ընկալում է որպես բավականին լուրջ միջադեպ: Սթոլթենբերգը նաև անդրադարձել է Սիրիայում Ռուսաստանի գործողություններին՝ ընդգծելով, որ վերջին շրջանում նկատվում է Սիրիայի տարածքում ռուսական ռազմական ներկայության  ընդլայնում, խոսքը նաև ցամաքային զորքերի մասին է:<Դա հարուցում է մեր լուրջ մտահոգությունը, խորհուրդ ենք տալիս Մոսկվային ձեռնպահ մնալ իրավիճակի հետաքա սրացումից>, BBC-ի փոխանցմամբ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

ԱՄՆ. ՌԴ- ն Սիրիայում ռազմավարական սխալ է կատարում
USA state_departmentՄիացյալ Նահանգները Ռուսաստանի  ռազմական օպերացիան Սիրիայում համարում է ռազմավարական սխալ: Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մարկ Տոները հայտարարել է, որ Ռուսաստանը պարզապես ներքաշվել է Ասադի և ընդդիմադիր խմբավորումների միջև ընթացող պայքարի մեջ, սակայն «Իսլամական պետության» դեմ պայքարին ուղղված որևէ քայլ Մոսկվան դեռևս չի ձեռնարկել:

Back to top button