Հասարակություն

Ոստիկանները քաղաքացուն բերման ենթարկելիս բռնության են ենթարկել

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ալկոհոլային հարբածության վիճակում հարվածելով վնասել է քաղաքացի Աշոտ Ա.-ին պատկանող ավտոմեքենան, ինչի կապակցությամբ իրենք վիճաբանել են: Այնուհետև Աշոտ Ա.-ի կանչով դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն իրեն ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկելիս խոշտանգել են: Ոստիկանության ծառայողները բազմաթիվ հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ուժեղ ցավ:

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Հ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button